ՀԻՆ ԱՐԵՆԻ
կարմիր անապակ գինի

1250 մ բարձրության վրա աճող Սև Արենին բնիկ հայկական խաղողի տեսակ է, որն իր 6100 տարվա պատմությամբ մեզ է հասել Վայոց Ձորի հրաբխային ծագման հարուստ, քարքարոտ հողից՝ հաղթահարելով կոշտ կլիման: Սաստիկ կլիմայական և հողային պայմանների հակադրությունն այս գինուն տալիս է առեղծվածային նրբագեղություն և յուրօրինակ համ: Բարդ, բայց նուրբ, թեթևակի պղպեղային նոտաներով այս գինին առանձնանում է կարմիր հատապտուղների հարուստ բույրով, հաճելի տտիպ ավարտով և իդեալական համադրվում է պանրի ու մսի հետ:

Խաղող` 100 % Սև Արենի
Մատուցման ջերմաստիճան` 13-14 °C
Հնեցման ներուժ` 10 տարի

Միջազգային մրցանակներ

Բերլին
Berliner Wein Trophy 2021
Հին Արենի կարմիր 2015: Ոսկե մեդալ

Նյու Յորք
Wine Advocate-Robert Parker 2020
Հին Արենի կարմիր 2016: 86 միավոր

Մոսկվա
Հեղինակային Գինու Ուղեցույց-Արթուր Սարկիսյան 2019
Հին Արենի կարմիր 2015: Ոսկե մեդալ

Հայաստան
Արենի Գինու Փառատոն-գինու համտեսման մրցույթ 2017 թ
Հին Արենի կարմիր 2014: Ոսկե մեդալ