Ծ ա ռ ա յ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր

Փորձառություն

Ժամանակն է զվարճանալ

Գինու շրջայցը նախևառաջ նշանակում է զվարճանալ և լավ գինիներ հայտնաբերել: ՀԻՆ ԱՐԵՆԻ-ում մենք փորձում ենք ձեր գինու բացահայտումը դարձնել հիանալի պահ ընկերական մթնոլորտում:

Այցելություն

Մենք բաց ենք ամեն օր այցելությունների և շրջագայությունների համար։ Մեր հյուրերի համար կազմակերպում ենք անհատական շրջայցեր։ Կարող եք նաև տեղական խոհանոցը բացահայտել ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանի ռեստորանում: Խնդրում ենք ձեր ամրագրումները կատարել նախորոք ՝ զանգահարելով +374 41 23 41 11 հեռախոսահամարով, կամ գրեք մեզ tours@hinareniwine.am էլ.հասցեով։

Տ ո ւ ր փ ա թ ե թ ն ե ր

Տուր փաթեթներ
Վայելեք մեր առաջարկած գինիների և շրջայցերի լայն տեսականի: Մեր համտեսները առաջարկում են անզուգական, բացառիկ միջավայր մեր խաղողի այգիներում աճեցված գինիները վայելելու համար:

Ստանդարտ՝ 1500 դրամ
շրջայց Գինու Բանկ և 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ գինիների համտես

Պրեմիում` 3500 դրամ
շրջայց Գինու Բանկ և 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ Ռեզերվ գինիների համտես

ՎԻՊ Տուր՝ 12 000 դրամ
շրջայց գինու գործարան և մառան, Գինու Բանկ, 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ դասական և 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ Ռեզերվ գինիների համտես, պանրի տեսականի

Կարևոր նկատառում. տուր փաթեթներին մասնակցելու համար անձի չափահաս լինելը համարվում է պարտադիր պայման։ Երեխաների և անչափահասների մասնակցությունը թույլատրվում է միայն ծնողի կամ օրինական խնամակալի ներկայության պարագայում։ Շնորհակալ ենք ըմբռնման համար։

Համտեսի սրահ

2023 թվականին ՀԻՆ ԱՐԵՆԻՆ ամբողջությամբ վերակառուցել է գինու համտեսի սրահը, որը գտնվում է միջպետական մայրուղու վրա՝ Արենի գյուղում։

Ժամանակակից և էլեգանտ մեր համտեսի սրահը այն վայրն է, որտեղ ողջունում ենք մեր բոլոր այցելուներին և որտեղից նրանց հասանելի են մեր բոլոր ծառայությունները` շրջայց ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարան, խաղողի այգիներ, Գինու Բանկ, գինու համտեսները և մեր գինու խանութը:

2024 թվականին Արենի 1 քարանձավի մոտակայքում մենք բացեցինք երկրորդ համտեսի սրահը, որտեղ այցելուները կարող են այսուհետև բացահայտել մեր գինիները՝ նախքան պատմական քարանձավ այցելելը։

ՄԱՇԻԿ

ՀԻՆ ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ՌԵՍՏՈՐԱՆ

Զբոսաշրջիկների աճող հոսքին զուգահեռ ՀԻՆ ԱՐԵՆԻՆ բացել է իր գինու ռեստորանը Արենի գյուղում։
Մեր ռեստորանը զբոսաշրջիկների խմբերի համար առաջարկում է լանչի փաթեթների լայն ընտրանի։

ՄԱՇԻԿԸ գտնվում է ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու կենտրոնի երկրորդ հարկում՝ անմիջապես Արենիի գինու պատմական ճանապարհի վրա։

ՄԱՇԻԿԸ ռեստորան է բնորոշ հայկական ոճով և շքեղությամբ՝ նախատեսված ավելի քան 200 անձի համար։ Այստեղ հյուրերը կարող են վայելել ՀԻՆ ԱՐԵՆԻ գինիների ողջ տեսականին և լավագույն ազգային ուտեստները, որոնք պատրաստվում են փորձառու Շեֆ-խոհարարի կողմից։

ՄԱՇԻԿԸ նաև իդեալական վայր է ինչպես ընտանեկան, այնպես էլ տուրիստական ​​խմբերի համար, որտեղ հյուրերը կարող են վայելել լավագույնս գինու հետ համադրվող ճաշատեսակներ, համեղ հայկական թոնրի հաց և խորոված։

ՀԻՆ ԱՐԵՆԻ Գինու Բանկ

ՀԻՆ ԱՐԵՆԻ-ի վերջին նորույթը Գինու Բանկն է: Իսկական թաքնված գանձ, որը գտնվում է համտեսի սրահի մոտ։ Հայաստանի ամենամեծ Գինու Բանկը բացեց իր դռները 2024 թվականի սկզբին՝ գինու սիրահարներին առաջարկելով յուրօրինակ գինու մառան, որտեղ նրանք կարող են տարիներ շարունակ պահել և հնեցնել ՀԻՆ ԱՐԵՆԻ գինիների իրենց անհատական հավաքածուն իդեալական ջերմաստիճանի, խոնավության և խավարի պայմաններում։

Այսպիսով, անհատներն ու կազմակերպությունները կարող են ավանդադրել իրենց անհատական գինիները, ստանալ վկայական, իսկ գինիները շշերի մեջ հնեցնելուց հետո ցանկացած ժամանակ կարող են ստանալ դրանք՝ ներկայացնելով վկայականը:

Նույն կերպ նրանք կարող են նաև ունենալ իրենց հատուկ Ռեզերվ գինին` հնեցված կաղնու տակառներում այնքան ժամանակ, որքան ցանկանում են, որպեսզի ստանան իրենց քիմքին համապատասխան գինին:

Գինեգործական ծառայություններ

Գինու շուկայի զարգացումները և խաղողագործների կարիքները մեզ ստիպել են զարգացնել հատուկ գինեգործական ծառայություններ, հատկապես նրանց համար, ովքեր միշտ երազել են ստեղծել և վաճառել իրենց գինու ապրանքանիշը: Տեխնիկական պայմաններին համապատասխան՝ մեր գինու մասնագետների թիմը ծառայություններ է մատուցում գինու արտադրության յուրաքանչյուր փուլի համար:

Ստորև ներկայացված է մեր կողմից մատուցվող հիմնական գինեգործական ծառայությունների ցանկը.

  • անհատական գինիների ստեղծում
  • գինեգործական խորհուրդներ, գինեգործական լուծումներ
  • վերապատրաստում խաղողի այգիից մինչև շուկայավարում
  • հատուկ պատվերով գինիների արտադրություն, հնեցում, փաթեթավորում և պահեստավորում
  • գինու անալիզներ մեր լաբորատորիայում
  • գինեգործական արտադրանքի բաշխում՝ շշեր, խցաններ, պարկուճներ և այլն։
  • անհատականացված նվերների տուփեր

Գինու տուրիզմ

Իր ստեղծման օրվանից և այսօր առավել քան երբևէ, ՀԻՆ ԱՐԵՆԻ-ն դարձել է Վայոց Ձորի մարզում գինեգործական տուրիզմի գլխավոր դերակատարը՝ ձգտելով արժեւորել մեր գինիների գեղեցկությունը և ընդհանրապես խթանել գինու մշակույթը Հայաստանում:

Հայաստանի բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպությունների հետ մեր համագործակցության արդյունքում մինչև 80000 մարդ՝ հիմնականում զբոսաշրջիկներ և գինու սիրահարներ, ամեն տարի այցելում է մեզ՝ բացահայտելով մեր գինիները, խաղողի այգիները և պատմությունը։