ՀԻՆ ԱՐԵՆԻ
սպիտակ անապակ գինի

1250 մ բարձրության վրա աճող Ոսկեհատը՝ հայկական խաղողների ոսկեգույն թագուհին, ծնունդ է տալիս հարուստ և անուշաբույր փնջով նուրբ սպիտակ գինի: Ճկուն և նրբագեղ այս հանքային գինին մեկտեղում է ծաղկային ու ցիտրուսային նոտաները և դեղձի ու սպիտակ ծիրանի բույրերը ՝ ապահովելով հաճելի թթվայնություն և թարմություն: Մատուցվելով սառը՝ այն հիանալի համադրվում է ձկան և ծովամթերքի հետ:

Խաղող` 100 % Ոսկեհատ
Մատուցման ջերմաստիճան` 8-9 °C

Միջազգային մրցանակներ

Բրյուսել
Concours Mondial de Bruxelles 2021
Հին Արենի սպիտակ Ոսկեհատ 2018: Արծաթե մեդալ

Նյու Յորք
Wine Advocate-Robert Parker 2020
Հին Արենի սպիտակ Ոսկեհատ 2017: 86 միավոր

Մոսկվա
Հեղինակային Գինու Ուղեցույց-Արթուր Սարկիսյան 2019
Հին Արենի սպիտակ Ոսկեհատ 2016: Արծաթե մեդալ

Հայաստան
Արենի Գինու Փառատոն-գինու համտեսման մրցույթ 2017 թ
Հին Արենի սպիտակ Ոսկեհատ 2015: Արծաթե մեդալ