ՀԻՆ ԱՐԵՆԻ
վարդագույն անապակ գինի

1250 մ բարձրության վրա աճող Սև Արենին բնիկ հայկական խաղողի տեսակ է, որն իր 6100 տարվա պատմությամբ մեզ է հասել Վայոց Ձորի հրաբխային ծագման հարուստ, քարքարոտ հողից՝ հաղթահարելով կոշտ կլիման: Հին Արենի Վարդագույն գինին աչքի է ընկնում ոչ միայն իր բաց սաղմոնի գույնով, այլև մրգային նրբահամությամբ ու թարմացնող հատկությամբ: Քիմքը շոյող է` ելակի, մարակույայի և նռան նոտաներով, ինչպես նաև վայրի վարդերի բույրով: Մատուցվելով սառը՝ գինու մրգային ու ծաղկային երանգներն այն դարձնում են հրաշալի ապերիտիվ և իդեալական գինի ամառային ուտեստների համար:

Խաղող` 100 % Սև Արենի
Մատուցման ջերմաստիճան` 8-9 °C

Միջազգային մրցանակներ
Բրյուսել
Concours Mondial de Bruxelles 2023
Հին Արենի վարդագույն 2022: Արծաթե մեդալ
Concours Mondial de Bruxelles 2022
Հին Արենի վարդագույն 2021: Արծաթե մեդալ 
 
Մոսկվա
Հեղինակային Գինու Ուղեցույց-Արթուր Սարկիսյան 2019
Հին Արենի վարդագույն 2017: Արծաթե մեդալ
Top.100wines.ru 2024
Հին Արենի վարդագույն 2023: 
Լավագույն վարդագույն գինի «Մեծ Կովկաս» անվանակարգում