ՀԻՆ ԱՐԵՆԻ
Ռեզերվ
կարմիր անապակ գինի

1250 մ բարձրության վրա աճող Սև Արենին բնիկ հայկական խաղողի տեսակ է, որն իր 6100 տարվա պատմությամբ մեզ է հասել Վայոց Ձորի հրաբխային ծագման հարուստ, քարքարոտ հողից՝ հաղթահարելով կոշտ կլիման: Կաղնու տակառներում 24 ամիս հնեցված, նրբագեղ Հին Արենի Կարմիր Ռեզերվն ունի կարմրավուն գույն, թավշյա տանիններ և հատապտուղների ինտենսիվ բույր: Այն հմայիչ, հզոր, հավասարակշռված և մարմնեղ գինի է` մոշի, բալի, սեւ շոկոլադի, ինչպես նաեւ պղպեղային և համեմունքների նոտաներով: Հիանալի զուգորդվում է կարմիր մսատեսակների և հնեցված պանիրների հետ:

Կաղնե տակառներում 24 ամիս հնեցված

Խաղող` 100 % Սև Արենի
Տարեթիվ` 2018
Մատուցման ջերմաստիճան` 14-15 °C
Հնեցման ներուժ` 15 տարի

Միջազգային մրցանակներ

Բրյուսել
Concours Mondial de Bruxelles 2023

Հին Արենի կարմիր Ռեզերվ 2018: Ոսկե մեդալ
Concours Mondial de Bruxelles 2022

Հին Արենի կարմիր Ռեզերվ 2017: Ոսկե մեդալ

Մոսկվա
Հեղինակային Գինու Ուղեցույց-Արթուր Սարկիսյան 2019

Հին Արենի կարմիր Ռեզերվ 2015: Գրան պրի
Top.100wines.ru 2024

Հին Արենի կարմիր Ռեզերվ 2018։
2 մրցանակ «Մեծ Կովկաս» անվանակարգում՝
տարվա գինի և լավագույն հայկական գինի