1250 մ բարձրության վրա աճող Սև Արենին բնիկ հայկական խաղողի տեսակ է, որն իր 6100 տարվա պատմությամբ մեզ է հասել Վայոց Ձորի հրաբխային ծագման հարուստ, քարքարոտ հողից՝ հաղթահարելով կոշտ կլիման: Կաղնու տակառներում 36 ամիս հնեցված, Հին Արենի «Լա Դիվին»ը պարզապես մոգական է, այն աչքի է ընկնում իր մուգ կարմիր գույնով, թավշյա տանիններով և բարդ կառուցվածքով: Մեր Ֆրանսիացի էնոլոգ Դիդիե Կորնիյոնի գլուխգործոցը ազնվական, նրբագեղ և հմայիչ գինի է, որն առանձնանում է սև հաղարջի, բալի, թթի, պղպեղի նոտաների, համեմունքների և բոված կակաոյի ինտենսիվ բույրով: Այն մարմնեղ և հավասարակշռված գինի է՝ երկար հետհամով, որը հաճելիորեն կզարմացնի նուրբ գինիների շատ սիրահարների: Հրաշալի կերպով կուղեկցի հնեցված պանիրներն ու կարմիր մսով պատրաստված գուրման ուտեստները: