Պատմության մեջ առաջին անգամ հայկական գինին դարձել է Top100wines.ru (Forbes Russia)վարկանիշային մրցանակբաշխության հաղթող։
Top100wines.ru (Forbes Russia) վարկանիշը սահմանել է «Մեծ Կովկաս» անվանակարգը, և մասնակիցների թվում են եղել Ռուսաստանի շուկայում ներկայացված Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լավագույն գինիները։

Hin Areni Reserve 2018 կարմիր չոր գինին զբաղեցրել է առաջին տեղը «Տարվա գինի» անվանակարգում, ինչպես նաև «Հայաստանի լավագույն գինի» անվանակարգում։
Hin Areni Rose 2023-ը հաղթել է «Լավագույն վարդագույն գինի» անվանակարգում։ Այս հաղթանակները հաստատել են հայկական գինեգործության առաջատարությունը Հարավային Կովկասում։
Գնահատված գինիների օբյեկտիվ, պրոֆեսիոնալ և անկախ գնահատումն ապահովելու համար Top100wines.ru (Forbes Russia) վարկանիշային մրցանակբաշխության կազմակերպիչները կազմել են որակավորված և ճանաչված մասնագետներից բաղկացած փորձագիտական հանձնաժողով։ Բոլոր մրցակից գինիները կույր համտեսի ենթարկվեցին Top100Wines.ru վարկանիշի (Forbes Russia) փորձագիտական ժյուրիի կողմից և գնահատվեցին 100-բալանոց սանդղակով։

