1250 մ բարձրության վրա աճող Սև Արենին բնիկ հայկական խաղողի տեսակ է, որն իր 6100 տարվա պատմությամբ մեզ է հասել Վայոց Ձորի հրաբխային ծագման հարուստ, քարքարոտ հողից՝ հաղթահարելով կոշտ կլիման: Հին Արենի Վարդագույն գինին աչքի է ընկնում ոչ միայն իր բաց սաղմոնի գույնով, այլև մրգային նրբահամությամբ ու թարմացնող հատկությամբ: Քիմքը շոյող է` ելակի, մարակույայի և նռան նոտաներով, ինչպես նաև վայրի վարդերի բույրով: Մատուցվելով սառը՝ գինու մրգային ու ծաղկային երանգներն այն դարձնում են հրաշալի ապերիտիվ և իդեալական գինի ամառային ուտեստների համար: