Ծ ա ռ ա յ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր
Փորձառություն
Ժամանակն է զվարճանալ
Գինու շրջայցը նախևառաջ նշանակում է զվարճանալ և լավ գինիներ հայտնաբերել: ՀԻՆ ԱՐԵՆԻ-ում մենք փորձում ենք ձեր գինու բացահայտումը դարձնել հիանալի պահ ընկերական մթնոլորտում:
Այցելություն
Մենք բաց ենք ամեն օր այցելությունների և շրջագայությունների համար։ Մեր հյուրերի համար կազմակերպում ենք անհատական շրջայցեր։ Կարող եք նաև տեղական խոհանոցը բացահայտել ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանի ռեստորանում: Խնդրում ենք ձեր ամրագրումները կատարել նախորոք ՝ զանգահարելով +374 41 23 41 11 հեռախոսահամարով, կամ գրեք մեզ tours@hinareniwine.am էլ.հասցեով։
Տ ո ւ ր փ ա թ ե թ ն ե ր
Տուր փաթեթներ
Վայելեք մեր առաջարկած գինիների և շրջայցերի լայն տեսականի: Մեր համտեսները առաջարկում են անզուգական, բացառիկ միջավայր մեր խաղողի այգիներում աճեցված գինիները վայելելու համար:
Ստանդարտ՝ 1500 դրամ
շրջայց Գինու Բանկ և 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ գինիների համտես
Պրեմիում` 3500 դրամ
շրջայց Գինու Բանկ և 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ Ռեզերվ գինիների համտես
ՎԻՊ Տուր՝ 12 000 դրամ
շրջայց գինու գործարան և մառան, Գինու Բանկ, 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ դասական և 3 ՀԻՆ ԱՐԵՆԻ Ռեզերվ գինիների համտես, պանրի տեսականի
Կարևոր նկատառում. տուր փաթեթներին մասնակցելու համար անձի չափահաս լինելը համարվում է պարտադիր պայման։ Երեխաների և անչափահասների մասնակցությունը թույլատրվում է միայն ծնողի կամ օրինական խնամակալի ներկայության պարագայում։ Շնորհակալ ենք ըմբռնման համար։
Համտեսի սրահ
2023 թվականին ՀԻՆ ԱՐԵՆԻՆ ամբողջությամբ վերակառուցել է գինու համտեսի սրահը, որը գտնվում է միջպետական մայրուղու վրա՝ Արենի գյուղում։
Ժամանակակից և էլեգանտ մեր համտեսի սրահը այն վայրն է, որտեղ ողջունում ենք մեր բոլոր այցելուներին և որտեղից նրանց հասանելի են մեր բոլոր ծառայությունները` շրջայց ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարան, խաղողի այգիներ, Գինու Բանկ, գինու համտեսները և մեր գինու խանութը:
2024 թվականին Արենի 1 քարանձավի մոտակայքում մենք բացեցինք երկրորդ համտեսի սրահը, որտեղ այցելուները կարող են այսուհետև բացահայտել մեր գինիները՝ նախքան պատմական քարանձավ այցելելը։
ՄԱՇԻԿ
ՀԻՆ ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ՌԵՍՏՈՐԱՆ
Մեր ռեստորանը զբոսաշրջիկների խմբերի համար առաջարկում է լանչի փաթեթների լայն ընտրանի։



ՄԱՇԻԿԸ գտնվում է ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու կենտրոնի երկրորդ հարկում՝ անմիջապես Արենիի գինու պատմական ճանապարհի վրա։
ՄԱՇԻԿԸ ռեստորան է բնորոշ հայկական ոճով և շքեղությամբ՝ նախատեսված ավելի քան 200 անձի համար։ Այստեղ հյուրերը կարող են վայելել ՀԻՆ ԱՐԵՆԻ գինիների ողջ տեսականին և լավագույն ազգային ուտեստները, որոնք պատրաստվում են փորձառու Շեֆ-խոհարարի կողմից։
ՄԱՇԻԿԸ նաև իդեալական վայր է ինչպես ընտանեկան, այնպես էլ տուրիստական խմբերի համար, որտեղ հյուրերը կարող են վայելել լավագույնս գինու հետ համադրվող ճաշատեսակներ, համեղ հայկական թոնրի հաց և խորոված։
ՀԻՆ ԱՐԵՆԻ Գինու Բանկ
ՀԻՆ ԱՐԵՆԻ-ի վերջին նորույթը Գինու Բանկն է: Իսկական թաքնված գանձ, որը գտնվում է համտեսի սրահի մոտ։ Հայաստանի ամենամեծ Գինու Բանկը բացեց իր դռները 2024 թվականի սկզբին՝ գինու սիրահարներին առաջարկելով յուրօրինակ գինու մառան, որտեղ նրանք կարող են տարիներ շարունակ պահել և հնեցնել ՀԻՆ ԱՐԵՆԻ գինիների իրենց անհատական հավաքածուն իդեալական ջերմաստիճանի, խոնավության և խավարի պայմաններում։
Այսպիսով, անհատներն ու կազմակերպությունները կարող են ավանդադրել իրենց անհատական գինիները, ստանալ վկայական, իսկ գինիները շշերի մեջ հնեցնելուց հետո ցանկացած ժամանակ կարող են ստանալ դրանք՝ ներկայացնելով վկայականը:
Նույն կերպ նրանք կարող են նաև ունենալ իրենց հատուկ Ռեզերվ գինին` հնեցված կաղնու տակառներում այնքան ժամանակ, որքան ցանկանում են, որպեսզի ստանան իրենց քիմքին համապատասխան գինին:
Գինեգործական ծառայություններ
Գինու շուկայի զարգացումները և խաղողագործների կարիքները մեզ ստիպել են զարգացնել հատուկ գինեգործական ծառայություններ, հատկապես նրանց համար, ովքեր միշտ երազել են ստեղծել և վաճառել իրենց գինու ապրանքանիշը: Տեխնիկական պայմաններին համապատասխան՝ մեր գինու մասնագետների թիմը ծառայություններ է մատուցում գինու արտադրության յուրաքանչյուր փուլի համար:
Ստորև ներկայացված է մեր կողմից մատուցվող հիմնական գինեգործական ծառայությունների ցանկը.
- անհատական գինիների ստեղծում
- գինեգործական խորհուրդներ, գինեգործական լուծումներ
- վերապատրաստում խաղողի այգիից մինչև շուկայավարում
- հատուկ պատվերով գինիների արտադրություն, հնեցում, փաթեթավորում և պահեստավորում
- գինու անալիզներ մեր լաբորատորիայում
- գինեգործական արտադրանքի բաշխում՝ շշեր, խցաններ, պարկուճներ և այլն։
- անհատականացված նվերների տուփեր
Գինու տուրիզմ
Իր ստեղծման օրվանից և այսօր առավել քան երբևէ, ՀԻՆ ԱՐԵՆԻ-ն դարձել է Վայոց Ձորի մարզում գինեգործական տուրիզմի գլխավոր դերակատարը՝ ձգտելով արժեւորել մեր գինիների գեղեցկությունը և ընդհանրապես խթանել գինու մշակույթը Հայաստանում:
Հայաստանի բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպությունների հետ մեր համագործակցության արդյունքում մինչև 80000 մարդ՝ հիմնականում զբոսաշրջիկներ և գինու սիրահարներ, ամեն տարի այցելում է մեզ՝ բացահայտելով մեր գինիները, խաղողի այգիները և պատմությունը։