Մեր մասին

Վայոց Ձորը եւ, մասնավորապես Արենին հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: Ժամանակն է, որ մենք բացենք այս տարածաշրջանի դռները համայն աշխարհի առջեւ եւ ցուցադրենք այս եզակի տերուարը, որտեղ աճում են հայկական խաղողի պատմական եւ բնիկ տեսակները:

Արենի քարանձավը

Այն, ինչ սկսվել էր որպես փոքր նախագիծ 2007 թ.-ին, դարձավ պատմական գինեգործության եւ ավանդույթների ոլորտում նեոլիթիկ քաղաքակրթության ժամանակաշրջանի հնագիտական առավել նշանավոր հայտնագործություններից մեկը: Պատմական Արենի գյուղի և Արփա գետի մոտակայքում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվել են ոչ միայն արտեֆակտեր, այլեւ խաղողի ցողուններ ու կարասների հատակին գտնվող կորիզներ, որոնք վերլուծության ենթարկելուց հետո, պարզվել է, որ 6,200 տարվա պատմություն ունեն: Այլ կերպ ասած, հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին գինու գործարանը:

Հին Արենի Գինու գործարանը

ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանում մենք ձգտում ենք ապահովել, որ Արենի խաղողին հնարավորություն ընձեռնվի դրսեւորել իր գեղեցկությունը, եւ ցույց տալ, որ հայկական գինեգործությունը կարող է ըստ արժանվույն հպարտանալ իր որակով: 2013 թ-ին հիմնադրվելով Կարապետյանների ընտանիքի կողմից, ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանը համադրում է գինեգործական ավանդույթները ժամանակակից սարքավորումների հետ: Այն նախագծվել է արգենտինացի հայտնի մասնագետ Մարիո Խապասի կողմից: Մեր բոլոր սարքավորումները ժամանակակից են եւ ներկրվել են Իտալիայից կամ Ֆրանսիայից: Մեր խորհրդատու գինեգործ, Դիդյե Կորնիյոնը, նույնպես Ֆրանսիայից է։ Մենք հավաքում ենք բերքը ձեռքով, ձեռքով ընտրում ենք այն, ինչից հետո այն զգուշորեն մամլվում է պնեւմատիկ մամլիչով: Գինին պահվում է ջերմաստիճանային կարգավորմամբ չժանգոտվող պողպատից պահամաններում եւ հնեցվում է Արցախյան կաղնե տակառներում: Գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող: Հարկ է նշել որ ՀԻՆ ԱՐԵՆԻ-ի բոլոր գինիները պատրաստվում են 100 % Սեւ Արենի և 100 % Ոսկեհատ խաղողի տեսակից:

Մեր խաղողի այգիները

Մեր խաղողի այգիները տեղակայված են ծովի մակարդակից 1215-1250 մետր բարձրության վրա, Արենիում ու շրջակա տարածքներում, մասնավորապես Թափքում, Գետափում ու Իշքաթափում: Մեր խաղողի այգիների ընդհանուր մակերեսը 32 հա է, որից 20 հա-ն արդեն բերք է տվել, իսկ 12 հա–ը նորատունկ է: Ապարանստվածքային հարուստ հրաբխային հողը, համադրվելով Արենիի բարձրադիր դիրքի հետ, մեր գինիներին հաղորդում է տոկուն կառուցվածք եւ արտահայտիչ բուրային փունջ:

Սեվ Արենի

Սեվ Արենին մուգ մաշկով բնիկ հայկական խաղող է, որը մեզ է հասել Վայոց Ձորի քարքարոտ ու հարուստ հրաբխային հողի կոշտ կլիմայական պայմաններում 6100 տարվա գոյատևման պատմության ընթացքում: Սեվ Արենին իր հաստ մաշկով չափազանց դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ և այն հատկապես լավ է դիմադրում օրվա ջերմաստիճանի ուժեղ տատանումներին: Այս ամուր մաշկը ոչ միայն պահպանում է խաղողի կառուցվածքային ամբողջականությունը, այլ նաև օգնում է նրբագեղ և մարմնեղ կարմիր գինիներ արտադրել Հայաստանում ՝ խաղողագործության ծննդավայրում:

Ոսկեհատ

Ոսկեհատը, որը հայերենում բառացիորեն նշանակում է «Ոսկե հատիկ», համարվում է հայկական խաղողի տեսակների թագուհի: Պատմական Արենի գյուղում աճող Ոսկեհատ խաղողից պատրաստվում են նուրբ սպիտակ գինիներ` հարուստ անուշաբույր փնջով, մասնավորապես` սպիտակ մրգերի, ցիտրուսային և վայրի ծաղիկների նոտաներով:

Բացահայտեք մեր գինիները

Այցելեք մեզ

Մենք աշխատում ենք շաբաթվա բոլոր օրերին: Կազմակերպում ենք մեր հյուրերի համար անհատականացված շրջայցեր: Հնարավոր է նաև օգտվել տեղական խոհանոցից ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանի ռեստորանում: Այցելությունն նախապես ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել
+(374) 41 23 41 11 հեռախոսահամարով:

Պատվիրել զանգ Տեսնել քարտեզը

Հին Արենի գինու գործարան

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հասցե՝ ՀՀ, Վայոց Զորի մարզ, գյուղ Արենի

Հեռ.՝ +(374) 41 23 41 11

Էլ. փոստ՝ visit@hinareniwine.am


Վաճառքի Բաժին Հայաստանում

Հասցե՝ Կույբիշեվի 18 Ա, 0010 Երևան

Հեռ.` +(374) 91 65 33 35

էլ. հասցե` sales@hinareniwine.am


Մարկետինգի եվ արտահանման բաժին

Հասցե` ՀՀ, Հանրապետության 65, 0010 Երևան

Հեռ.` +(374) 12 22 12 25

էլ. հասցե` info@hinareniwine.am

Կապ մեզ հետ